ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում ասել է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաեւ միջազգային գործընկերներն ամեն կերպ ստիպում են Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից եւ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Նախարարը վստահեցրել է, որ ռազմագերիների հարցն օրը 24 ժամ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է:
«Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես եւ ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք՝ Ադրբեջանի համար: Եւ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ քաղաքականությունից եւ անհապաղ դրական լուծում կտա՝ հումանիտար այս կարեւորագույն հարցին»,- ասել է Այվազյանը: