«Այդ երթեւեկությունը սկսվել է դեռեւս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին»,- հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրը, ըստ որի Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով 15-20 օր շարունակ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական ավտոմեքենաներ են երթեւեկում:
Ավանեսյանը հավելել է, թե տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակներս, շինարարական բեռների տեղափոխմամբ պայմանավորված՝ ադրբեջանական ավտոշարասյուների՝երթեւեկությունը հաճախակիացել է: