«Զարմանալի չէ, որ այսօր ռուսական բանակը դժվարությամբ է ապահովում 900 հազարանոց անձնակազմ: Կանխատեսում կա, որ ապագայում խնդիրն ավելի վտանգավոր շրջադարձ է ունենալու»,-գրում է նորվեգական Resett պարբերականի մեկնաբան Հենրիկ Վերենշյոլդը։
Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է: Նրա բանակն արագ արդիականանում է, բայց ի հայտ է եկել անսպասելի սպառնալիք. շուտով բանակային ծառայության տարիքի երիտասարդների կարիք կզգացվի։
Ըստ ՄԱԿ-ի 2019 թվականի «Համաշխարհային բնակչության հեռանկարները» զեկույցի, 2020 թվականին Ռուսաստանում եղել է 20-34 տարեկան 14,25 միլիոն տղամարդ բնակչություն։ Մինչդեռ 2050-ի կանխատեսումն ընդամենը 12,91 միլիոն է: Նորակոչիկների 9% կրճատումն, ամենայն հավանականությամբ, կբարդացնի զորակոչը: