ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄԷ-ն հիմնում են համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի գերձայնային ուղեւորատար օդանավերի մշակմամբ եւ արտադրությամբ:
Ըստ նախարարի՝ ռուսական կողմից նախագծում մասմնակցելու են Միավորված ավիաշինարարական կորպորացիան կամ նրա դուստր ձեռնարկություններից մեկը, ԱՄԷ-ի կողմից՝ Mubadala հիմնադրամը:
Կստեղծվեն բիզնես օդանավի երկու՝ մինչեւ ութ եւ մինչեւ երեսուն ուղեւորի համար վարկածներ: