Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ այժմ, երբ Նիկա Մելիայի ձերբակալությամբ «օրենքն իրացված է», «իրական եւ անկեղծ երկխոսության» ժամանակն է:
«Այսօր ՆԳՆ-ն կիրառեց օրենքը, որը անհրաժեշտ պայման էր քաղաքականության մեջ արմատականությունը նվազեցնելու եւ արդար հարաբերություններ հաստատելու համար:
Իրավապահ մարմինների գործողություններին մեր ժողովրդի արձագանքը հաստատում է, որ վրաց հասարակության համար գերխնդիրն օրենքի գերակայությունն է: Այնուամենայնիվ, մենք չենք հաշվում ցույցին այսօր հավաքված մարդկանց թիվը, քանի որ մեզ համար կարեւոր է երկրի յուրաքանչյուր քաղաքացին», — ասում է Ղարիբաշվիլին:
Քաղաքական ուժերին, որոնց համար թանկ է երկիրը, Ղարիբաշվիլին կոչ է անում իրական եւ անկեղծ երկխոսություն սկսել, «խոսել ոչ թե այն բանի մասին, ինչը մեզ բաժանում է, այլ այն, թե ինչը պետք է մեզ միավորի»։