Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Հայաստանի ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության ղեկավար Գեւորգ Ալթունյանը հայտարարել է, որ ՊՆ-ն չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արած հայտարարությունն, ըստ որի Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների ժամանակ կիրառած «Իսկանդեր» համալիրի հրթիռները չեն պայթել կամ էլ պայթել են սոսկ 10%-ով:
Ավելի վաղ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը պատերազմի առաջին օրերից պիտի «Իսկանդեր» կիրառեր: Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում հակադարձել էր Սերժ Սարգսյանին, ասելով, որ «մերժվածը» (Սերժ Սարգսյանը) չպետք է հարցադրումներ անի, որոնց պատասխանը հիանալի գիտի եւ փոխարենը պազտասխանի՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ները չեն պայթել կամ էլ պայթել են սոսկ 10%-ով: Արդյո՞ք հնարավոր է, որ «Իսկանդեր» չպայթի կամ 10%-ով պայթի հարցին Փաշինյանը պատասխանել էր՝ չգիտեմ: