Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի արեւելյան Բիթլիս եւ Սիիրտ նահանգներում սկսվել է «Էրեն-11» գործողությունը՝ Քրդստանի Բանվորական կուսակցության ստեղծած ահաբեկչական ենթակառուցվածքի ոչնչացման ուղղությամբ:
Լեռնային պայմաններում ձեռնարկված գործողությանը մասնակցել է 800 ժանդարմ եւ ոստիկան: Գործողությունը տուրք է 2017-ին՝ քուրդ անջատողականների մեղքով զոհված 15-ամյա Էրեն Բյուլբյուլի հիշատակին: