Եւրամիության ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ կայացված դատավճիռների հարցում իրենց մոտեցումները։ Ինչպես եւ սպասվում էր, նրանք պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հուսով է, որ պատժամիջոցների ենթակա ռուսաստանցի պաշտոնյաների ցանկը կորոշվի մեկ շաբաթվա ընթացքում:
Reuters- ի աղբյուրները ենթադրում են, որ նրանց թվում կլինեն ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Քրեակատարողական դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը, Ազգային գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: