Ըստ «Սպուտնիկ Վրաստան»-ի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ մարտի 1-ից կբացեն Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահմաներնը:
Նշված երկրների քաղաքացիները կարող են Վրաստան մեկնել թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի դեպքում: Մինչ այդ Վրաստան թույլատրվում էր մտնել միայն պատվաստման մասին փաստաթղթով:
Վրաստանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար: Ցամաքային ճանապարհով թույլատրվում է միայն բեռնատարների մուտքը երկիր: