Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումները եւ բոլոր կողմերին հորդորում է սթափություն եւ ողջամտություն ցուցաբերել:
«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, եւ հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու եւ անցնելու երկարատեւ զարգացման ու զորացման ճանապարհով:
Այս պահին գտնվելով Երեւանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»: