Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ Կրեմլում անհանգստությամբ են հետեւում Հայաստանում տիրող իրավիճակին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարեւոր եւ մտերիմ դաշնակցի ներքին գործը»,- ասել է Պեսկովը: