Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ անթույլատրելի եւ կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսեւորել խոհեմություն եւ պատասխանատվություն, չտրվել սադրանքներին եւ զերծ մնալ քաղաքացիական բախումներից։
Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին եւ բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի եւ ժողովրդի: