ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որեւէ մեկի ճնշման տակ։
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որեւէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների եւ սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ եւս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,-նշված է հայտարարության մեջ։