Նախագահ Արմեն Սարգսյանը հրատապ նախաձեռնում է քայլեր լարվածության թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով: ՀՀ նախագահը հայտարարություն է տարածել` անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։
«Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն եւ ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը եւ էլ ավելի խորացնում ճգնաժամը։ Կոչ եմ անում չտրվել սադրանքների եւ ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից եւ անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում»,–ասված է նախագահի հայտարարության մեջ։