Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներ վերադարձած քաղաքացիներին որեւէ վտանգ սպառնա:
Հայտարարությունն Ալիեւն արել է պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարաններ հատկացնելու հանդիսավոր արարողության ժամանակ, հավելելով, որ Ադրբեջանը շարունակելու է հզորացնել բանակը՝ սպառազինությունը համալրելով գերարդիական նորագույն զինատեսակներով: