Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն օրենսդրության շրջանակում շուտափույթ կկայունանա: Ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ կապի մեջ են:
Կոսաչովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է: