Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետեւում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն եւ խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ, սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների եւ գործընթացների կարեւորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
նախորդը