«Այս պահից մենք մեր ակցիաները դադարեցնում ենք եւ առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Հետագա անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»,-դիմելով իր համակիրներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ Հանրապետության նախագահը կստորագրի գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հեռանալու դիմում կգրի։
«Հիմա ես կգնամ Կառավարություն, մի քանի խորհրդակցություններ կանենք եւ կկայացնենք անհրաժեշտ որոշումներ: Մեր կարգախոսը հետեւյալն է՝ «վերջ թավիշին»: Բոլորը հնարավորությունները ստացան՝ ով օգտագործեց իր հնարավորությունը, օգտագործեց, ով չօգտագործեց, չօգտագործեց՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»։