Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավիճակի հանգուցալուծման շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու հրավերին եւ ասել, որ իրենք «Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից»:
«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- հայտարարել է Մանուկյանը: