«Եւրամիությունը շատ ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Մենք խնդրում ենք բոլոր գործիչներին հանդարտվել եւ խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման», — ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն շեշտել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ՝ խստորեն պահպանելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները:
«ՀՀ Սահմանադրության համաձայն ՝ զինված ուժերը «չեզոք են քաղաքական հարցերում եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Ժողովրդավարական եւ սահմանադրական համակարգին աջակցելը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետ լուծել իր առջև ծառացած խնդիրները»:
Twitter-ի իր էջում գրառում է արել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն. «Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ` հարգելով ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակում արմագրված ժողովրդավարական գործընթացներն ու օրենքի գերակայությունը։ Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության»։