Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանն առ այսօր չի ներկայացրել ականապատման քարտեզը, եւ որ դա հավասարազոր է հանցագործության:
Նրա խոսքով՝ Բաքուն դեռ անցյալ տարվա աշնանը Հայաստանին է վերադարձրել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր հայ քաղաքացիներին, իսկ Բաքվում ներկայումս պահվում են միայն ահաբեկիչներն ու դիվերսանտները, եւ այդ առումով Հայաստանի կողմից ցանկացած սպեկուլյացիա տեղին չէ: