Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը մեջբերել է ՀՀ վարչապետի Ֆեյսբուքյան գրառումը, որն ուղղված է Զու՝ իր հրաժարականը պահանջող ղեկավար անձնակազմին։ Ըստ դրա՝ ՀՀ ՊՆ-ն եւ Գլխավոր շտաբն իրենք են որոշել՝ ինչ գնել, կառավարությունը սոսկ տրամադրել է անհրաժեշտ գումարը:
«2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով:
2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք: Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային, զենիթային կայանքներով, հրաձգային զենքով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով»,- նշել է Փաշինյանը: