Եվրամիությունը դատապարտել է Բելառուսի իշխանություններին՝ երկրի տարբեր քաղաքներում լրագրողների եւ իրավապաշտպանների տներում եւ աշխատավայրերում, այդ թվում նաեւ՝ «Բելառուսի լրագրողների ասոցիացիայում» զանգվածային խուզարկությունների համար:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն Twitter-ի իր էջում դատապարտել է Բելառուսի իշխանություններին՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական հանրության, արհմիությունների եւ զանգվածային լրատվամիջոցների դեմ հարձակումն ու խուզարկությունները, ինչպես նաեւ երկրում վախի մթնոլորտն արմատավորելու փորձերը:
«Միայն մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, ինչպես նաեւ ազատ ու արդար ընտրություններն են ի վիճակի երաշխավորելու երկրի կայունությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է նա:
Ավելի վաղ Բելառուսի Հետաքննչական կոմիտեն հայտարարել էր, որ խուզարկությունների նպատակը բողոքի ցույցերի ֆինանսավորման աղբյուրների բացահայտումն է:
Խուզարկման ենթարկվածներից շատերn asել են, որ իրենք դատավարական ոչ մի կարգավիճակ չունեն:
Առայժմ հայտնի է խուզարկություններից հետո երկու անձանց ձերբակալության մասին: