ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը խոստովանել է, որ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Իրանի իշխանություններն այժմ ավելի են մոտեցել միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Փրայսը նշել է, որ չափազանց մեծ ճնշումը չուղեկցվեց դիվանագիտական փոխգործակցությամբ, ուստի այժմ ընթանում են նոր ուղիով՝ սկզբունքային դիվանագիտության դաշնակիցների եւ գործընկերների հետ:
Փրայսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների համար «իրանական միջուկային համաձայնագրի»՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) մասնակցության վերականգնման գործընթացը ռազմավարական նշանակություն ունի: Եթե Թեհրանը լիովին վերադառնա JCPOA-ի շրջանակում իր պատավորություններին, ԱՄՆ-ը միայն կողջունի դա եւ կամրապնդի ծրագրի իրականացման հիմքերը: