Ադրբեջանի ազատագրված տարածքներում կան հարյուրավոր քառակուսի կիլոմետր ականապատ տարածքներ: Պատերազմի ավարտից ի վեր, այդ տարածքներում ականների պայթյունների հետևանքով զոհվել է 16 ադրբեջանցի, որոնցից 11-ը քաղաքացիական անձինք են:
Ականապատման քարտեզներ տրամադրելուց Հայաստանի հրաժարվելը ցույց է տալիս Երեւանի ապակառուցողական մոտեցումը,- ասել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:
Ըստ նրա՝ առանց քարտեզի դժվար է ապահովել 30 տարի առաջ ներքին տեղահանված խաղաղ ադրբեջանցիների անվտանգ վերադարձը: «Ցավոք, այս հարցում մենք չենք տեսնում Հայաստանի բարի կամքը»,- ասել է Կորոտչեկոն:
Ադրբեջանի ականազերծման գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ առանց հատուկ թույլտվության քաղաքացիներին արգելվում է այցելել այդ վայրեր: