Ըստ «Sputnik Արմենիայի»՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի գլխավոր շտաբի երեկ արած հայտարարությունը։
«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռեւս չկա, այդ հայտարարությունն ուսումնասիրվում է, զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության դաշտում են»,– հայտնել են դատախազությունից:
Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ քրեական օրենսգրքով նախատեսված հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսեւորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետեւելու է քրեաիրավական արձագանքը: