Ըստ Daily Telegraph-ի՝ բրիտանական հատուկ ծառայությունները ռուսաստանյան կեղծ լրատվության դեմ պայքարելու են արհեստական բանականության օգնությամբ, որը կբացահայտի «տրոլների ֆաբրիկայի» ակտիվությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարական կապի տեղեկատվական կենտրոնի համաձայն՝ արհեստական բանականությունը կեղծ լուրերը կհամեմատի հուսալի աղբյուրների տվյալների հետ։ Այն ի հայտ կբերի պատկերների եւ տեսանյութերի մանիպուլյացիաները՝ միաժամանակ արգելափակելով կասկածելի բոտերը:
«Տարեցտարի ավելի շատ երկրներ են հանուն քաղաքական նպատակների արհեստական բանականության տարրերով գործիքներ եւ եղանակներ կիրառում եւ ապատեղեկատվություն տարածում՝ հասարակական կարծիք ձեւավորելու եւ անվստահություն սերմանելու համար»,- ընդգծել են բրիտանական հատուկ ծառայությունները: