Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցը հրատապ չէ, եւ անհրաժեշտ է այն հանել օրակարգից:
Ալիեւը հավելել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է, եւ այժմ չպետք է կիրառել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը:
«Ղարաբաղը, ինչպես Լեռնային, այնպես էլ Դաշտային, Ադրբեջանի անբաժանելի մասն է: Այդ հողերի մի մասում ապրում է հայկական բնակչություն, ու մենք դրան դեմ չենք, եւ եթե հիմա ինչ-որ մեկը կարգավիճակի հարց է բարձրացնում, դա ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ հակամարտությանը»,- եզրափակել է Ալիեւը: