Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտան փակ է, ընդդիմության ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույց են անցկացնում:
Հիմնական պահանջները քաղբանտարկյալներին ազատ արձակումն ու արտահերթ ընտրությունների անցկացումն է:
Նախնական տվյալներով` մոտ 10 հազար մարդ է հավաքված, մի մասը շրջաններից է եկել:
Վրաստանի ընդդիմությունը ծրագրում է Թբիլիսիում երկշաբաթյա ակցիաներ անել։ Նրանք հայտարարել են, որ առաջիկա օրերին կշրջափակեն խորհրդարանի, կառավարության շենքերը, ցույցեր կանցկացնեն մի շարք պետհաստատությունների մոտ, այդ թվում՝ ՆԳ նախարարության եւ Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց: