Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականի՝ Ռուսաստանը մոտ ժամանակներս Ղրղզստանում զենիթա-հրթիռային С-300 համակարգեր եւ հարվածային ԱԹՍ-ներ է տեղադրելու: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ ՌԴ այցի ժամանակ:
Ղրղզստանի նախագահի մամուլի խոսնակ Գալինա Բայտերեկը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են ռազմա-պաշտպանական համագործակցության շարունակման մասին:
Բայտերեկն ընդգծել է, որ նոր զինտեխնիկայի տեղադրումը Ռուսաստանի կարեւոր ներդրումը կլինի ինչպես Ղրղզստանի հանրապետության, այնպես էլ ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի արտաքին սահմանների պաշտպանության գործում: