Պատմությանը նայելով կարելի է ենթադրել, որ ընդամենը 30 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցածն՝ այսօր կրկնվում է Հայաստանում, իսկ երկրի ղեկավարը քայլում է Գամսախուրդիայի հետքերով:
Զվիադ Գամսախուրդիան 1991-1992 թվականներին Վրաստանի նախագահն էր՝ առաջին նախագահը, ում երկար տարիներ հարեւան երկրում դավաճան էին համարում:
1991-ի դեկտեմբերին Վրաստանի ընդդիմությունը գրոհեց պետական կառույցներն, այդ թվում՝ Խորհրդարանը, որտեղ գտնվում էր նախագահ Գամսախուրդիան:
Հետաքրքիր է, որ այն ժամանակ կատարվածին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տվել է հետեւյալ գնահատականը.
«Հիմա մենք, լիովին վստահ լինելով, կարող ենք ասել, որ պետական հեղաշրջման լուրջ փորձեր չեն եղել: Այդպես պատահեց այն պատճառով, որ Գամսախուրդիան չէր ցանկանում ընդդիմության հետ որեւէ բանակցություն վարել կամ բավարարել նրանց որոշ պահանջներ»:
Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում շուրջ երկու շաբաթ ակտիվ ռազմական գործողություններ էին, որոնցում ներգրավված էին հրետանային կայաններ, զրահամեքենաներ, տանկեր: 1992-ի հունվարի 6-ին Գամսախուրդիան եւ նրա համախոհները լքեցին Կառավարության տան ապաստարանը եւ հեռացան երկրից:
Նախագահն ընտանիքով մեկնեց Ադրբեջան, սակայն այդ երկրի իշխանությունները նրանց ապաստան չտրամադրեցին: Ադրբեջանից անցան Հայաստան՝ Իջեւան: Կարճ ժամանակ Հայաստանում մնալուց հետո օդային ճանապարհով տեղափոխվեցին Չեչնիա, որտեղ էլ Զվիադ Կոնստանտինովիչը կնքեց իր մահկանացուն:
Հեղաշրջումից հետո՝ Հայաստանում գտնված ժամանակ, առաջին եւ միակ հարցազրույցը նա տվել է «Արմենպրեսի» թղթակից Լեւոն Ազրոյանին: Գամսախուրդիայի պատասխանները, թվում է բառացի կրկնությունն են այսօրվա մեր տեսածի ու լսածի։
Հատված հարցազրույցից.
Ժողովրդի կողմից ընտրված նախագահը չպետք է հրաժարական տա մարդկանց որոշակի խմբերի պահանջով, այդ թվում՝ բավականին կասկածելի հեղինակություն ունեցողների: Ես հրաժարական կտամ միայն ինձ ընտրողների խնդրանքից հետո: Ես չեմ պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը, երբ դա պահանջում են իմ հակառակորդները:
Ես չեմ կարող նախագահ չլինել: Մարդիկ աջակցում են ինձ: Մարդիկ չեն ուզում, որ ես հրաժարական տամ: Չնայած «պուտչիստները» [խռովարարները] հայտարարել են իմ տապալման մասին, ես դեռ մնում եմ Վրաստանի Նախագահ: Նրանց հայտարարություններն ինձ համար օրենք չեն: Կրկնում եմ. ես եմ Վրաստանի օրինական նախագահը:
Սա վրացի մտավորականությունը չէ: Սա դրա մի փոքր մասն է, կուսակցական մասը: Սրանք մարդիկ են, ովքեր կոմունիստական շրջանում վայելում էին տարբեր տեսակի բարիքներ, իսկ այսօր զրկված են դրանից:
Գործը հրամանին չհասավ: Ամեն ինչ հանկարծակի սկսվեց: Ես աշխատանքային սենյակներից մեկում էի: Հանկարծ Կառավարության տան ուղղությամբ կրակոցներ արձակվեցին բոլոր կողմերից: Բնականաբար, ի պատասխան, պաշտպանները կրակ բացեցին: Ոչ ոք չսպասեց հրամանի: Եթե նույնիսկ ցանկանայի, չէի հասցնի նման հրաման տալ:
Բնականաբար, ժողովրդավարական կազմավորում…։
Հայասատանի իշխանությունները Գամսախուրդիային չկարողացան երկար պահել։ Մի կողմից դա դուր չէր գա Ռուսաստանին, մյուս կողմից Հայաստանի տնտեսության համար կարեւոր ճանապարհն էր անցում հարեւան Վրաստանով։