Իմ քայլը» պատրաստ է գործնական քայլեր անել արտահերթ ընտրություններ անցկացնելու առնչությամբ,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ–ի ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկությանը։
Մարուքյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ վերցնի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը։ Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ ԼՀԿ-ն կստորագրի հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի եւ անցկացվեն արտահերթ ընտրություններ։