Ըստ Արմենպրեսի՝ Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12 կայանալիք ITB Berlin միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցելու է 21 ընկերություն՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային ներուժը։
Վերջերս ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հանդիպում էր նախաձեռնել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կոմիտեի թիմի անդամներ Անի Արևշատյանն ու միջազգային փարձագետ Իլոնա Ֆոգելը ներկայացրել են ITB Berlin Now առցանց հարթակի հնարավորությունները, գործընկերային կապեր ստեղծելու հնարքներն ու քննարկել ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր։
Առցանց ցուցահանդեսին աշխարհի 120 երկրից արդեն գրանցվել է ավելի քան 2,800 ընկերություն: