ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ ներկայացրած հաշվետվության մեջ նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված եւ բժշկական կենտրոններում ստացիոնար բուժօգնություն ստացած շուրջ 4000 զինծառայողների (բացառությամբ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների) պետությունը տրամադրել է 500-հազարական դրամ աջակցություն:
Նախարարը խոսել է աջակցության այլ ծրագրերի մասին եւս։ Մասնավորապես՝՝առավելագույնը 6 ամիս ժամկետով ամսական 300,000-ական դրամ կստանան անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները։ Ամսական 300,000-ական դրամ՝կտրվի վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների առանձին խմբերին: Պատերազմի հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած շուրջ 130 անձ կպրոթեզավորվի՝միջազգային չափանիշներին համապատասխան։