ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանն Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարել է, որ 2015-ին ընդունված եւ 2018-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության մեջ այս տարիներին բազմաթիվ թերություններ են ի հայտ եկել:
«Այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշել է Փաշինյանը: