Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ փրկարարական չորս ջոկատներ այսօր վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների եւ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները՝ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններով:
Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել են ռազմական գործողությունների մասնակից 1485 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ: