ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ նոր կորոնավիրուսի բուժառուների խնամքի որակը բարելավելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) գործընկեր Հայաստանի ամերիկյան համալսարանը Առողջապահության նախարարությանն է փոխանցել 50 թթվածնախտացուցիչ եւ չորս շարժական ռենտգեն սարք։
«Մարդասիրական աջակցության հանրապետական կենտրոնում դեսպան Թրեյսին, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը եւ մյուս գործընկերները առիթ ունեցան տեսնել այս սարքավորումները, որոնք շուտով կհասցվեն Հայաստանի տարբեր բուժհաստատություններ։ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում»,- նշել է ԱՄՆ դեսպանությունը։