ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել թուրքական առաջին՝ «Ակույու» ատոմակայանի երրորդ ռեակտորի հիմնարկեքի արարողությանը, հավելելով, որ քննարկվում է նաեւ նախագահներ Էրդողանի եւ Պուտինի միջեւ հեռուստակամուրջի կազմակերպման հնարավորությունը:
Ըստ Պեսկովի՝ երկու երկրների ղեկավարներն այդ հարցը հանգամանալից շոշափել են վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Ավելի վաղ արարողությանը Պուտինի մասնակցության մասին ակնարկել էր Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
Թուրքիայի տարածքում չորս բլոկից բաղկացած 4800 մեգավատ ընդհանուր հզորությամբ ռուսական ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2010-ին:
Ատոմակայանը, որի նախահաշիվը 20 միլիարդ ԱՄՆ դոլար է, նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին: