Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հիասթափեցնող է անվանել աշխարհում կորոնավիրուսի նոր ախտահարումների թվի աճի մասին նորությունը:
Ընդհանուր հաշվով աշխարհում վարակվել է 113 միլիոն 820 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 2 միլիոն 520 հազար հիվանդ:
«Նախորդ մեկուկես ամսում COVID-19-ի դեպքերի թիվը նվազում էր, բայց անցած շաբաթ աճի միտում է նկատվել, մասնավորապես Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Հարավարեւելյան Ասիայում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել է Գեբրեյեսուսը:
ԱՀԿ գործադիր տնօրեն Մայքլ Ռայանն էլ նշել է, որ պատվաստանյութի կիրառման շնորհիվ իրավիճակն ընդհանուր առմամբ որոշակիորեն բարելավվել է, սակայն իրատեսական չէ կանխատեսումը, թե կորոնավիրուսի համավարակը կավարտվի այս տարեվերջին:
«Մեր առաջնահերթությունն է հնարավորինս նվազեցնել հիվանդանոցներ փոխադրվողների թիվը, մահվան ելքերը, եւ երբ թվերը նվազեն, մենք կդառնանք իրավիճակի տերը, ոչ թե՝ վիրուսը»,- ասել է Ռայանը: