Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ պատգամավորների պալատի նախագահ Պյերո Ֆասինոյի ներկայացրած բանաձեւին:
Այն կառավարությանը պարտավորեցնում է բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու կոչ անել եւ կողմերին հորդորել միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:
Բացի այդ՝ կառավարությանը կոչ է արվում ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներին հորդորել աջակցելու կողմերի միջեւ տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը միտված բանակցություններին:
Բանաձեւում նշված է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման եւ բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի կողմերի հետ ունեցած գերազանց հարաբերությունները: