Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս ԴՆԹ հետազոտության միջոցով կատարվել է մոտ 2000 մարմնի փորձանմուշի նույնականացում, եւ փորձաքննության ենթակա շատ քիչ փորձանմուշ է մնացել:
Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատապես քննվել են, պարզաբանվել եւ որեւէ սխալի մասին խոսք չկա։