Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ մարտի վերջին Իսրայելից Վրաստան կժամանի պատվաստված զբոսաշրջիկների առաջին խումբը:
«Լավ նորություն ունենք. պատվաստված զբոսաշրջիկների առաջին խմբերն արդեն հայտնի են: Մասնավորապես իսրայելական «Արքիա» ավիաընկերությունը մարտի 19-ին, 22-ին եւ 26-ին զբոսաշրջային չարթերային երեք չվերթ կկատարի Թել Ավիվ-Բաթում-Թել Ավիվ ուղղությամբ»,- ասել է Թուրնավան:
Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով մինչեւ մարտի 4-ը երկրի բնակչության 52.26 % -ը պատվաստվել է առաջին դեղաչափով, իսկ 38.46 % -ը՝ նաեւ երկրորդ դեղաչափով: