ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամփոփելով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները, ասել է, որ բանակցել են երկրում ստեղված իրավիճակից դուրս գալու հարցով:
Նա նշել է, որ թեեւ վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ, բայց իրենք համարում են, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաեւ այդ խնդիրը: Մարուքյանն ընդգծել է, որ տվյալ պահին որեւէ հարցի վերաբերյալ համաձայնություն չկա:
Մարուքյանը կարեւորել է խորհրդարանական մյուս ուժի` «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը, նշելով, որ գործընթացներն առաջ տանելու եւ խորհրդարանը ցրելու համար կարեւոր են բոլորի դիրքորոշումները:
«Եթե տեղի ունենա ԲՀԿ-ի հետ հանդիպումը կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, կարծում եմ, որ նորից կլինեն բանակցություններ, որովհետեւ այս պահին որեւէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ պետք է ճանապարհ գտնենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,- եզրափակել է Մարուքյանը: