Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջի՝ Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Վեցշաբաթյա հրամանատարաշտաբային մարզումները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։
«Մենք Ադրբեջանի հետ շարունակում ենք համագործակցությունը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Թուրք-ադրբեջանական նախորդ զորավարժությունները տեղի էին ունեցել փետրվարի սկզբին, Կարսում։