Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհան Բայրամովի բողոք-նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, պաշտոնական Բաքուն տարածել է իբրեւ ՚ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ փաստաթուղթ:
Նամակում Բայրամովը Գուտերեշին բողոքում է, որ հայկական կողմը հրաժարվում է Բաքվին ներկայացնել ականապատման քարտեզները, ինչի հետեւանքով անցյալ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից ի վեր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականներից զոհվել է 15 եւ վիրավորվել 65 ադրբեջանցի։
Ադրբեջանի արտգործնախարարը քարտեզի տրամադրման ձգձգումը որակել է իբրեւ ռազմական հանցագործություն, շեշտելով, որ դա խոչընդոտում է նշված տարածքներում վերականգնողական աշխատանքների իրականացմանը: