Արցախի ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից Արտակարգ իրավիճակների ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Նրանց ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր եւս մեկ զինծառայողի մասունք: Այսօր որոնումները շարունակվում են Հադրութի եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: