Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման ժամկետներին՝ նշելով, որ այն տեղի կունենա կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:
«Քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նախատեսված չէ, իսկ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն այսօր Գագիկ Ծառուկյան եւ Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Տոնոյանը:
Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում դեռ չի կայացել: