ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԼՂ հակամարտության հետեւանքով անհետ կորածների հարցերով ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2500 քաղաքացի, նրանցից՝ 600-ը «Թեժ գծի» հեռախոսահամարով:
Անհետ կորածների որոնման աշխատանքներին ռուս խաղաղապահների հետ մասնակցում են նաեւ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի, հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում եւ փոխանցվում որոնողական համատեղ խմբերին: