Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղադրվել է 30-մետրանոց դրոշակաձող, որն, ըստ Գորիսի համայնքապետարանի, Հայաստանում ամենաբարձրն է։
Մարտի 7-ին հանդիսավոր պայմաններում Շուռնուխում դրոշը կբարձրացնեն։ Դրան կհաջորդեն մատաղի արարողություն եւ մշակութային միջոցառումներ:
Գորիսի համայնքապետարանը սահմանամերձ կարգավիճակ ստացած բոլոր բնակավայրերում «Շարունակելու ենք արարել՝ անկախ ամեն ինչից» խորագրով միջոցառումներ կկազմակերպի:
Նշենք, որ Շուռնուխը սահմանամերձի կարգավիճակ է ստացել 2020-ի պատերազմից հետո. համայնքի տների մի մասն անցել է Ադրբեջանին: Այսօր գյուղում տեղակայված հայկական եւ ադրբեջանական կողմերին ընդամենը մի քանի մետր հեռավորություն է բաժանում: