Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ենի Ազարբայջան» (760 հազար անդամ եւ Միլի մեջլիսում 70 մանդատ ունեցող) կուսակցության հեռավար համագումարին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների դադարեցումը երկարատեւ խաղաղության եւ համագործակցության համար նոր իրողություններ եւ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանում եւ Եվրասիական տարածքում:
Ըստ Ալիեւի՝ իշխող կուսակցության քաղաքականությունը ոչ միայն էներգետիկ եւ տրանսպորտային միջանցնքներ է ստեղծել, այլեւ անխուսափելի է դարձրել փոխգործակցությունն անգամ այն երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում այնքան էլ ջերմ չէին»: